Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:00 03-09-2024

Բրյուսովում մամուլի միայն դրական հրապարակումներն են ճշմարտացի համարում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանն իր ուրույն տեղն ունի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում, իսկ վերջինիս շրջանավարտներից շատ շատերը դարձել են ողջ հանրապետությունում բարձր հեղինակություն վայելով անհատներ։ Չնայած այս ամենին, այս բուհը Հայաստանի մյուս լավագույն բուհերի օրինակով կանգնած է ակադեմիական քաղաք տեղափոխվելու, իսկ իրականում փակման վտանգի առաջ։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնական կայքում՝ brusov.am-ում, գոյություն ունի ԶԼՄ-ները ԲՊՀ-ի մասին բաժինը, որտեղ վերահրապարակվում են տարբեր լրատվամիջոցների կողմից բուհի վերաբերյալ կատարված հրապարակումները։

Oragir.News-ը, ուսումնասիրելով այս բաժնի հրապարակումները, նկատեց, որ այստեղ ներառված են բուհի մասին տարբեր լրատվամիջոցների կողմից բացառապես դրական լույսի ներքո կատարված, ինչպես նաև բուհի ներկայիս ղեկավարության տեսակետն արտահայտող հրապարակումները․ օրինակ հիշյալ բաժնում 2 անգամ վերահրապարակվել է բուհի ղեկավարության հերքումն առ այն, որ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի բռնազավթմանը հաջորդած օրերին, բուհում դասադուլ չկա, և դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, սակայն բացակայում էր օրինակ այն հրապարակումը, որ Սրբազան շարժման օրերին ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին, կամ վերջինիս հրամանով բուհի դռները փակվել էին և այլն։

Oragir.News-ը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային կապերի վարչությունից հետաքրքրվեց, թե հիշյալ բաժնում ի՞նչ սկզբունքով են լրատվամիջոցների կատարված հրապարակումները վերահրապարակվում, ունե՞ն նախընտրելի լրատվամիջոցներ, որոնց հրարապարակումներին նախապատվություն են տալիս, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ չունեն նախընտրելի լրատվամիջոցներ, պարզապես որոնումների արդյունքում, երբ տեսնում են, որ համալսարանի մասին կան հրապարակումներ և դրանք հավաստի են, տեղադրում են հիշյալ բաժնում։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ համալսարանի պաշտոնական կայքում վերահրապարակվում են բացառապես դրական լույսի ներքո կատարված հրապարակումները՝ ԲՊՀ-ի Հանրային կապերի վարչությունից պատասխանեցին, որ դա մեր որակումն է, իսկ իրենք վերահրապարակում են այն տեղեկությունները, որոնք ճշմարտացի են․ «Հետևաբար ելակետը ճիշտ տեղեկությամբ նյութերն են, դրականն ու բացասականը, ըստ էության չի հետաքրքրում, միայն ճշմարիտ տեղեկությունն է ելակետը»։

Ճշտող հարցին, թե ինչ սկզբունքով են որոշվում՝ լրատվամիջոցների կատարած հրապարակումները ճի՞շտ են, թե՞ ոչ՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ իբրև բուհի ներկայացուցիչ ինքը և բուհի ղեկավարությունն ավելի լավ գիտեն, թե համալսարանի ներսում ինչ է կատարվում և ինչ են գրում մամուլում։

ԲՊՀ-ի Հանրային կապերի վարչությունից նշեցին նաև, որ բուհի ղեկավարության կողմից որևէ ուղղորդում չկա, որ բացասական լույսի ներքո կատարված, սակայն իրականությանը չհամապատասխանող հրապարակումները հրապարակվեն կայքում։ «Բացարձակ, ի վերջո դրանք տեղադրված են համապատասխան կայքերում, և եթե ինչ-որ մեկին պետք է հետևել այդ լուրերին, ապա մարդիկ կհետևեն դրանց, բայց մենք ինչ-որ բան տեղադրում ենք՝ ելնելով ճշմարտացիությունից»։

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ճշմարտացի կամ արժանահավատ են համարում բացառապես բուհի մասին դրական լույսի ներքո կատարված հրապարակումները, իսկ բացասականները հավանաբար չեն նկատում։

Կարծում ենք՝ հակառակ պարագայում համալսարանի պաշտոնական կայքում պետք է վերահրապարակվեր Oragir.News-ի այն հրապարակումը, համաձայն որի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը հեռախոսով նկարում էր դասադուլ իրականացնող ուսանողներին, ընդ որում այս հրապարկան ճշմարտացիությունն առնվազն կասկածներ չէր հարուցում, քանի որ դրանում առկա տեսանյութն ինքնին փաստում էր Գյուրջինյանին վերագրվող արարքը։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է