Էդուարդ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ճշմարտությունն ու ճիշտը հասարակագիտության մեջ ընդունված է համարել սուբյեկտիվ սոցիալական երևույթ- կոնստրուկտներ։
Ազգը, պետությունը, պետության քաղաքական էլիտան պետք ու պարտավոր է ձևավորել ու պաշտպանել իր ճշմարտության նարրատիվն ու արդարության ազգային ինտերպրիտացիան (մեկնաբանությունը)։ Հակառակ դեպքում շատերի մոտ կլինի մեծ գայթակղություն վերափոխել, խեղել և իրենց ազգային ճշմարտության նարրատիվին համապատասխան «խմբագրել» հակառակորդ ազգի քաղաքական ինքնությունը։ Եվ դա նորմալ երևույթ է, քանի որ հանդիսանում է անուղղակի գործողությունների ռազմավարության, հիբրիդային, ինֆորմասիոն-հոգեբանական ներազդեցության, կոգնիտիվ պատերազմի ռազմավարության մաս։
ՀՀ իշխանությունների ճակատագրական սխալն էր ճանաչել ՀՀ որպես օկուպանտ` նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարությամբ և ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս՝ Պրահայում։ Նրանք բացեցին «Պանդորայի արկղը»՝ արդարացնելով և ռացիոնալիզացնելով Ադրբեջանի կողմից նախաձեռնված բոլոր ագրեսիաները հայերի, հայկական պետականության, ու ինքնության նկատմամբ, թե Արցախում և թե Հայաստանում սկսած 1989-ից։ Նրանք տվեցին ազերիներին հնարավորություն հայերի նկատմամբ ուժային միակողմանի գործողությունները դարձնել լեգիտիմ ու արդարացված, որպես «ագրեսորին» միշտ սաձելու օրինական իրավունք։
Կպատասխանի՞ այդրոք ՆՓ-ն կամ իր ԱԳ նախարարը, որ Ադրբեջանն էր ագրեսոր երկիրը 1989-1992-ին, ու որ հայությունը ստիպված է եղել օգտվել ՄԱԿ-ի կաոնադրության մետ զետեղված ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքից, որպեսզի կանգնեցնի, պատժի և սանձի արգեսոր Ադրբեջանին։
Արդյո՞ք ՆՓ-ն կպատասխանի հայկական ճշմարտության նարրատիվի շրջանակներում, առ այն որ հայկական կողմն որպես պատիժ ու տույժ իրեն ագրեսիայի ենթարկվածի իրավունքով հաստատել է 1994-ի ռեժիմը, որպեսզի Ադրբեջանը չփորձվի կրկնել հայերին ուժով իր կամքին հնազանդեցնելու փորձը ու կամ բնաջնջելու իր նոր փորձը։
Չպատսխանել ու չխոսել ճշմարտության հայկական նարատիվի տեսանկյունից նշանակում է նախ աստիճանաբար ընդունել թշնամուդ ինտերպրիտացիան և տեսակետը քո մասին, թույլ տալով նրան ասել, թե ով ես դու, որտեղից ես գալիս ու ինչ ես արել։ Չպատասխանել ու չպաշտպանել ճշմարտության հայկական նարրատիվը միջազգային ասպարեզում, նշանակում է թույլ տալ Ադրբեջանին միջազգային խաղացողների մտքում ամրագրել իր ինտերպրիտացիան քո մասին, որ քեզ ու քո անցյալին նրանք նույնպես նայեն ադրբեջանական «ակնոցներով»՝ իրենց համար արդարացնելով այն ամենն ինչ Ադրբեջանը արել, անում և դեռ անելու է հայերի նկատմամբ։
Ճշմարտությունը քաղաքականության մեջ անպաշտպան ու փխրուն երևույթ է։ Այն ամենօրյա պաշտպանության և տեր կանգնելու կարիք ունի։ Էլ չասենք, որ այն հզոր քաղաքական գործիք է իմաստուն ազգերի մոտ»։