Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:55 31-08-2024

Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Փաշինյան

Շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ուենցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց, կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով:
Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերադարձնելու հարցին:

Նա հավալեց.

«Եվ ո՞վ վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետև ինքն այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում»:

Փաշինյանի խոսքով՝ դա իրոք լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն և զբաղվում են:

«Ես հիմա չեմ ուզում այլ լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, բայց ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր: Ընդ որում պարտադիր չէ հաջող վերջնակետը, կարևոր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահության քայլ-քայլ ձևավորումը: Նկատի ունեմ՝ որևէ հարց այս բարդ մեխանզիմի մեջ պետք չէ դուրս բերել և դիտարկել առանձին, որովհետև բոլոր հարցերը փոխկապակցված են»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում