Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:10 30-08-2024

Մենք ո’չ Գանդի ունենք, ո’չ Ներու, ո’չ էլ Պատել, իսկ ա’յ ֆավորիտիզմի ու քաղաքական կոռուպցիայի այլ դրսևորումներ՝ լիուլի

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միասնության արձան

Աշխարհի ամենաբարձր (182 մ՝ առանց պատվանդանի, 240 մ՝ պատվանդանով) արձանը գտնվում է Հնդկաստանում։ Կառուցվել է ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդիի նախաձեռնությամբ։

Գուցե ոմանց համար զարմանալի թվա, բայց այս արձանը նվիրված չէ ո’չ «խաղաղ անհնազանդության» գաղափարախոս Մահաթմա Գանդիին, ո’չ էլ սոցիալիստ Ջավահառլալ Ներուին։

Արձանը նվիրված է Հայաստանի լայն հանրությանն անծանոթ մի գործչի՝ Վալաբհայ Պատելին (Սարդար Պատել)։
Նա նորանկախ Հնդկաստանի սահմանադրության հեղինակներից է, առաջին փոխվարչապետը, Հնդկական ազգային կոնգրեսի անդամ, բայց, ի տարբերություն իր հայտնի կուսակիցներ Գանդիի եւ Ներուի, ուներ աջակողմյան հայացքներ եւ հարում էր հինդու-ազգայնականությանը։

Գերազանցապես նրա շնորհիվ են կանխվել Հնդկաստանի ներքին պառակտումն ու պահպանվել սահմանները։ Եւ հենց դրա համար է նա ստացել «Սարդար» պատվավոր տիտղոսը, հենց նրա այդ ջանքերի համար է արձանը կոչվում «Միասնության արձան»։

Մոդին մի առիթով հայտարարել է, որ եթե Ներուի փոխարեն վարչապետ լիներ Պատելը, ապա այսօր Քաշմիրն ամբողջությամբ կլիներ Հնդկաստանի կազմում։

Բայց, ինչպես ասում են, պատմությունը «եթեներ» չի սիրում։ Ավելին, աղբյուրները պնդում են, որ Գանդին է պնդել Ներուի թեկնածությունը եւ, չնայած Կոնգրեսի մեծամասնությունը Պատելի կողմն էր, հենց Գանդին է հորդորել նրան՝ հանել թեկնածությունը հօգուտ Ներուի։ Ըստ որում, դա Ներուի նկատմամբ Գանդիի ունեցած ֆավորիտիզմի առաջին դեպքը չէր։

Ինչեւէ։ Մենք ո’չ Գանդի ունենք, ո’չ Ներու, ո’չ էլ առավելեւս Պատել, իսկ ա’յ ֆավորիտիզմի ու քաղաքական կոռուպցիայի այլ դրսեւորումներ՝ լիուլի»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի