Մամուլ 2 տարի առաջ - 08:17 28-08-2024

Փաշինյանը դեսպաններին ընտրության առաջ է կանգնեցրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին Դիլիջանում մեկնարկել է արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը: Երկօրյա հավաքի մեկնարկին ներկա են գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ մարտահրավերներին: «Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Վարչապետի աշխատակազմը մանրամասներ չի հաղորդել տեղի ունեցած քննարկումից, Փաշինյանի ելույթն էլ չեն տարածել, նույնիսկ հատվածաբար չեն տեղադրել համացանցում: Մինչդեռ նախկինում միշտ հեռարձակվել է երկրի ղեկավարի ելույթը: Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանը նախ ներկայացրել է աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների իր տեսլականը եւ Հայաստանին սպասվող մարտահրավերները, ապա, մեղմ ասած, դեսպաններին կանգնեցրել ընտրության առաջ` ուղիղ տեքստով ասելով, որ բարդ փուլ է սպասվում, Հայաստանի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած, ուստի երբեմն ոչ ստանդարտ լուծումների են գնալու, նրանք, ովքեր հավատավոր զինվորի պես չեն կատարի քաղաքական իշխանության հրահանգները եւ չեն առաջնորդվի իրենց որդեգրած քաղաքականությամբ, կարող են դիմում գրել եւ հեռանալ։ Մեր աղբյուրը չի բացառում, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի։

Ի դեպ, ի տարբերություն Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը ծավալուն հաղորդագրություն տարածեց նախագահի ելույթի մասին, որում ասվում է. «Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության եւ անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանը, այլեւ մեր տարածաշրջանը եւ միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ