Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:38 27-08-2024

Ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը․ գործող իշխանությունը կմասնակցի՞․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալու են երկար սպասված Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծումը: Բացի այն, որ շինարարությունն անավարտ է, եւ այդ օրը ողջ տարածքը չի ցուցադրվելու հյուրերին, այլ՝ մի մասը, ուրիշ ինտրիգ էլ կա՝ ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, եւ արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է այս դարակազմիկ իրադարձությանը:

Մենք տեղեկացանք, որ, ըստ եկեղեցու հաշվարկների, մոտ 2 հազար հյուրի են սպասում` Հայաստանից եւ սփյուռքից: Որոշվել է նաեւ հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, նախ` Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, բոլոր պատգամավորներին: Հրավիրվելու են նաեւ նախկին նախագահները: Բայց թե հրավիրվածներից ով այդ օրը կայցելի Էջմիածին` դեռ պարզ չէ: Իշխանությունից ներկայության մակարդակից կարելի կլինի պատկերացում կազմել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների ներկա վիճակի մասին:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա