Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:25 26-08-2024

Մի օր տնից դուրս ենք գալու մեր մեքենայով և կանգնած ենք մնալու բակում. Ավինյան

Ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում, և առանց այդ գծերի ավելացման Երևանում անհատական մեքենաների քանակի ահագնացող ավելացման առումով որևէ դրական լուծումների չենք կարող գալ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առաջին հերթին տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին: Սա է լինելու այն տրամաբանությունը, որով Երևան քաղաքը առաջնորդվելու է. տալու է առավելություն, տալու է առանձնացված գծեր, որով որոշակի անհարամարություն է ստեղծելու անհատական մեքենաների համար: Այն քաղաքաները, որոնք այս ճանապարհը սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ստացել են բարվոք երթևեկություն, բոլոր այն քաղաքները, որոնք ուշացել են այս ռեֆորմներն իրականացնելու ճանապարհին, այնտեղ խայտառակ իրավիճակ է երթևեկության առումով»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետի խոսքով՝ սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա.

«Եթե մենք չկանխենք մեքենաների ավելացման տենդենցը, եթե հանրային տրանսպորտի համար որոշակի հնարավորություններ չստեղծենք, մի օր մեր տնից դուրս ենք գալու մեր մեքենայով ու կանգնած ենք մնալու բակում, որովհետև անընդհատ մեքենաների քանակը կաճի»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան