22-ամյա ՌԴ քաղաքացու դին ու հեծանիվը հայտնաբերվել է Մարմարիկ ջրամբարի հարևանությամբ. shamshyan.com
copy image url

22-ամյա ՌԴ քաղաքացու դին ու հեծանիվը հայտնաբերվել է Մարմարիկ ջրամբարի հարևանությամբ. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 16:27 21-08-2024
Այսօր՝ օգոստոսի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության մոտ 28 փրկարարներ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների, ինչպես նաև ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ երեկվանից որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի, և հայտնել են, որ առավոտյան՝ ժամը 09:20-ից իրենց ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինից տեղեկություններ չունեն: Վերջին անգամ նրան տեսել են Մարմարիկ ջրամբաարի հարևանությամբ:

Ամբողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական ախատանքներ են իրականցրել, որոնք տևել են մինչև գիշերը ժամը 23:00-ն, ապա մթնելու պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից:

Քիչ առաջ Հրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: