Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:24 05-05-2025

Մարմարիկ գետում 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները շարունակվում են. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 5-ին, Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրին և դրան հարակից գյուղերի տարածքով հոսող Մարմարիկ գետում փրկարարները, պարեկները, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, ինչպես Մարմարիկ, այնպես էլ հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ առավոտյան ժամը 07:30-ից վերսկսել են երեկ՝ մայիսի 4-ին, Մարմարիկ գուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները:

Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանն ու վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը և Մարմարիկի գյուղապետը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ իրենց գյուղապետերի գլխավորությամբ:

Մոտ մի քանի կմ երկայնքով քաղաքացիները, փրկարարները, պարեկներն ու քրեական ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները և ոչ միայն հատուկ նշանակության աշխատանքների իրականցման կենտրոնի ջրասուզակն է մասնակցում, ով, ի դեպ, երեկվանից մի քանի անգամ Մարմարիկ գետի երբեմն ավելի վտանգավոր տեղանքներում է որոնողական աշխատանքներ կատարել, այնպես էլ Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը:

Ջրասուզակների աշխատանքը բավականին լարված ու վտանգավոր է, քանի որ գետը որոշ հատվածներում բավականին վարար է, ու մեծ դժվարություններով են ջրասուզակները այդ հատվածներում որոնողական աշխատանքներ կատարում:

Այդ պահին էլ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել