Առգրավել են Փարամազյանի մեքենան․ Հրապարակ
copy image url

Առգրավել են Փարամազյանի մեքենան․ Հրապարակ

Մամուլ 8 ամիս առաջ - 08:59 21-08-2024
Հրապարակ օրաթերթը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով, օրեր առաջ Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները երթեւեկության ժամանակ կանգնեցրել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որեւէ բացատրություն չեն տվել, նշել են միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։ Մեզ պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել է քաղաքապետին սպասարկող ամենագնացը, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից։ Մանվել Փարամազյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։

Հարցին՝ քանի որ Ձեր ունեցվածքը կալանքի տակ է, գուցե մեքենան առգրավել են ինչ-որ քրեական վարույթի՞ շրջանակում, պատասխանեց․ «Այդ մեքենան իմ սեփականությունը չէ, կոմբինատինն է, որ տրվել է ոչ թե Մանվել Փարամազյանին, այլ՝ Քաջարանի քաղաքապետին։ Միշտ է այդպես եղել։ Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որեւէ բացատրություն չեն տալիս։ Ընթացքի վրա կանգնեցրել են, թե հետախուզման մեջ է, ու տարել»։

Քաջարանի տոնին՝ օգոստոսի 17-ին, բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ էին մասնակցում, Փարամազյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է իշխանության հետ։ «Բացառապես՝ գործնական, որեւէ այլ հարաբերություն չունեմ»։ ՀՀ ՆԳՆ-ից ժամանակ խնդրեցին խնդիրը պարզաբանելու համար, ավելի ուշ պատասխանեցին․ «Ստուգումներ են կատարվում, այլ մեկնաբանություններ չկան»՝ առանց մանրամասնելու, թե ինչ ստուգումների մասին է խոսքը։ Քննչական կոմիտեից ասացին, որ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան առգրավելու կամ խուզարկելու հետ իրենք որեւէ առնչություն չունեն։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին

Ձեզ գուցե հետաքրքրի