Ներքին 1 տարի առաջ - 17:35 20-08-2024

Օտարերկրյա ոչ մի ղեկավար Հայաստանի մասին անհարգալից արտահայտվելու իրավունք չունի. Սուրեն Սուրենյանց

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ Հայաստանի վերաբերյալ անհարգալից է խոսել և վիրավորական արտահայտություններ արել։ «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզանից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել էր նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ իրենք [Բելառուսը-խմբ.] փաստացի Ռուսաստանի Դաշնության հետ նույն նավակում են, և եթե այդ նավակը խորտակվի, ապա խորտակվելու են բոլորով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ, Սուրեն Սուրենյանցի հետ, ով համոզմունք հայտնեց, որ Լուկաշենկոյի հայտարարությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է։



«Վաղուց արդեն անշնորհակալ գործ է Բելառուսի նախագահին մեկնաբանելը։ Առաջին անգամ չէ, որ նա նման հայտարարություններ է անում։ Հայաստանի ճակատագիրը որոշում է հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը կորոշի իր առաջնահերթությունները, իր քաղաքականության օրակարգը։ Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանը հիմա ղեկավարում է արկածախնդիր մի իշխանություն, ես չեմ կարծում, որ որևէ օտար երկրի ղեկավար իրավունք ունի այդ տոնով խոսել Հայաստանի մասին»,- շեշտեց նա։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը և Բելառուսը կփորձե՞ն հակազդել այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը, քաղաքագետը պատասխանեց.

«Ռուսաստանը և Բելառուսը ինչո՞ւ պետք է միասին որոշեն հակազդել։ Ռուսաստանի հետ մենք ունենք մեր առանձին հարաբերությունները։ Բելառուսի հետ զրոյական մակարդակում ենք գտնվում։ Ռուսաստանի հետ էլ հարաբերություններում էլ ցավոք սրտի ճգնաժամ կա, բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք 3-րդ երկրի կարիքը չունենք»։

Սուրեն Սուրենյանցը հավելեց, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը համարի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը տրորել է իր կարմիր գծերը, ապա բնականաբար ինչ-որ հակազդություն կլինի։ «Բայց ես դա չեմ կապում Լուկաշենկոյի հայտարարության կամ վարքագծի հետ»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից