Ներքին 2 տարի առաջ - 18:08 19-08-2024

Վարչապետ մարդ ես, բա կարելի՞ ա սեփական ժողովրդին խաբել․ Վարդենուտի բնակիչ

«Մենք նորից պիտի բողոքենք՝ կա՛մ նորից պիտի ճանապարհ փակենք, կա՛մ գնանք կառավարություն»,- Oragir.News-ի հետ զրույցում Վարդենուտի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ՝ Ապարան այցի ժամանակ, խոստացել է, որ իրենց հողերի խնդիրը կլուծվի, սակայն ապարդյուն։

«Խոստացավ, բայց ոչ մի բան էլ չեղավ։ Փաշինյանը մի ամիս առաջ, որ էկավ Ապարան, մոտեցավ մեզ, ասեց՝ «դուք ձեր միջին գինը որոշեք, իմ ականջին հասցրեք, տեսնենք ինչ կարանք անենք, կանչենք իրեն մի գին համաձայնվենք թող տա վերցնի»։ Մենք էլ ընդունեցինք առաջարկն ու իրեն ճանապարհեցինք։ Գնաց, խաբար չեկավ»,- ասաց Վարդենուտի բնակիչը։

Ըստ նրա՝ դիմում են գրել վարչապետի անունով։ Խոստացել են 10 օրվա մեջ պատասխանել, սակայն մինչ օրս սպասում են։
«Ինչ-որ իմացանք, հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին, ասել է՝ այս հարցը վերանայեք։ Մեքն էլ էս 10 օրից ավել սպասում ենք, ոչ մի պատասխան չկա։ Չգիտենք ինչ անենք, հելնենք նորից ճանապարհ փակենք, նորից գնանք նախարարություն։ Բա ամո՞թ չի, մենք էդքան գնանք իրանց դուռը չոքենք։ Վարչապետ մարդ ես, բա կարելի ա՞ դու քո ժողովրդին խաբես, տենց չեն աշխատում։ Եթե անհնարին է, թող ասեն ժողովուրդ ջան սենց ա, գնացեք։ Ինչի են խաբում։ Գյուղացիները վառվեցին դրանց դուռը չոքելով, արհամարհում են մեզ»,- նշեց նա։

Բնակչի խոսքով՝ համաձայնության են եկել, որ առաջարկվող գինը մի փոքր բարձրացվի և վաճառեն հողերը։ Ըստ նրա՝ միևնույնն է ոչինչ չէին փոխի, քանի որ իրենց սեփական հողերը ճանաչվել են գերակա շահ։
«Մտածեցինք՝ դիմել է դատարան, օրական մի հոգու, երկու հոգու կկանչի դատարան, դատարանն էլ կասի «եթե դու էդ փողին համաձայն չես, գնա փաստարկ բեր, որ քո հողը 300 դրամից ավել արժի։ Տենց փաստարկ ես որտեղից բերեմ, նույնիսկ փաստաբան էլ չունեմ»,- եզրափակեց վարդենուտցին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ գնացել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու կատարված շինաշխատանքներին։

Վարչապետի այցին ընդառաջ Վարդենուտի բնակիչները հավաքվել էին գյուղի սկզբնամասում՝ ակնկալելով հանդիպել Փաշինյանի հետ և ներկայացնել իրենց խնդիրը․ նրանք դժգոհում են կառավարության որոշումից, որով վարդենուտցիների սեփական հողերը ճանաչվել են գերակա շահ։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը