Ներքին 2 տարի առաջ - 17:17 17-08-2024

Այսօր Կապան քաղաքի ծննդյան օրն է. քաղաքում տոնական միջոցառումներ են

«Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» խորագրի ներքո՝ մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանը և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Հայտնում են Կապանի համայնքապետարանից:

Ավանդույթի համաձայն՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ և համայնքի կայուն զարգացման տարբեր ոլորտներում ներդրում ունեցած երախտավորներ՝ համայնքի ղեկավարի կողմից արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների։

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի որոշմամբ՝ երկարամյա գիտամանկավարժական եւ գիտահետազոտական արդյունավետ գործունեություն ծավալելու, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հիմնադրման ու զարգացման գործում անձնական մեծ ներդրում եւ նշանակալի վաստակ ունենալու համար Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով է պարգևատրվել Սեյրան Բալասանյանը։

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո հանդիսատեսը վայելել է Քաղաքի օրվան և «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլի 5-ամյակին նվիրված գեղեցիկ միջոցառումը:
Դրանից առաջ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ավագանու անդամները և հրավիրյալ հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել Սյունիքի՝ 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար Պողոս Տեր Դավթյանի կիսանդրուն։

Այնուհետև ներկաները, որոնց միացավ նաև ԻԻՀ Սպահան քաղաքի պատվիրակությունը, այցելել են Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ