Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:30 17-08-2024

Հաիթիում բանտից փախուստի ժամանակ մահացել է 12 բանտարկյալ

Հաիթիի Սեն Մարկ քաղաքի բանտից ուրբաթ կատարված փախուստի ժամանակ մահացել է 12 բանտարկյալ, տեղեկացրել է քաղաքապետ Միրիամ Ֆյեւրը, տեղեկացրել է Reuters-ը։

Սա երրորդ նման միջադեպն է վերջին ամիսներին։ Պետական մեղադրող Վենսոն Ֆրանսուան հայտնել է, որ ուրբաթ ցերեկը բանտում իրավիճակը արդեն վերցվել էր վերահսկողության տակ։
Ավելի վաղ նույն օրը սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսագրություններ, որոնցում մարդիկ բարձրանում են պատերի վրայով, լսվել են պայթյուններ։ Տեղի կառավարության ներկայացուցիչ Ուոլթեր Մոնտասը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել ինքնաբուխ բողոքի ընթացքում, քանի որ բանտարկյալները մնացել էին առանց ուտելիքի։

ՄԱԿ տվյալներով՝ հունիսի վերջի դրությամբ Հաիթիի բանտերում պահվում էր ավելի քան 7 500 մարդ, այն բանից հետո, երբ հանցախմբերն ազատ էին արձակել հազարավոր մարդկանց մարտի սկզբին, երբ նրանց թիվը 12 000 էր։

Մարտյան փախուստը հանգեցրել էր արտակարգ դրության եւ վարչապետ Արիել Հենրիի հրաժարականին, որը գնացել էր արտասահման, որպեսզի ձեռք բերի Քենիայի աջակցությունը զինված հանցախմբերի դեմ պայքարում, եւ չէր կարողացել վերադառնալ մարտական գործողությունների պատճառով։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին