Տեղ գյուղում հայտարարված բոլոր մրցույթներում հաղթում է ՔՊ-ական համայնքապետը․ ինքը դնում է, ինքն էլ՝ հաղթում․ ավագանու անդամ
copy image url

Տեղ գյուղում հայտարարված բոլոր մրցույթներում հաղթում է ՔՊ-ական համայնքապետը․ ինքը դնում է, ինքն էլ՝ հաղթում․ ավագանու անդամ

Ներքին 8 ամիս առաջ - 16:15 17-08-2024
Սյունիքի մարզի Տեղ գյուղում խնդիրները չեն պակասում։ Բնակիչների ու ավագանու անդամների մոտ եղած հարցերն ավելանում են պակասելու փոխարեն։ Բնակիչների կարծիքով՝ գյուղի ՔՊ-ական համայնքապետը խնդիրները լուծելու փոխարեն, կարծես ավելացնում է դրանք։

Oragir.News-ի հետ զրույցում Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը նշեց,որ ՀՈԱԿ-ների, մանկապարտեզների գնումների ցուցակին ծանոթանալու համար համայնքապետին ուղղված գրավոր դիմումին ի պատասխան Տեղ գյուղի համայնքապետարանի էջում ներկայացրել են պարզաբանում՝ ներկայացնելով մի թուղթ, որը ո՛չ կնիք ունի, ո՛չ ստորագրություն։


«Ես որպես ավագանու անդամ գրավոր դիմել եմ ստանալու ամբողջական ցուցակ , իսկ իրենք արդարանալու համար տվել են 5 անուն սնունդ , որը ընդանրապես կապ չունի գնումների ցուցակի հետ։ Անհիմն մի հատ թուղթ են տվել,որի վրա ո՛չ ստորագրություն կա, ո՛չ էլ կնիք, իբր իրենք արդար են։ Այդտեղ հացը նշված է 229 դրամ, շաքարավազը՝440 դրամ, պանիրը՝ 2300 դրամ։ Սակայն մեր տարածաշրջանում պանիրն այդ գինը չունի, ավելի էժան է՝ մինչև 1500 դրամ, 2300 դրամ գին չկա։ Դրա համար գնումները ընդանրապես լինում է մրցույթով։ Նախ սկսենք այդտեղից, թե ինչու՞ մրցույթով չեն արել։ Եթե մրցույթ լինի, գուցե մրցույթ անողը շաքարավազը ոչ թե օրինակ 19200 դրամ վաճառի, որը բաժանում ես դառնում է կգ-ն 384 դրամ, միգուցե բերում է 18000 դրամով։ Բացի դա, եթե չեմ սխալվում ծնողներն էլ 3000 դրամական գումար են տալիս մանկապարտեզին, բայց չգիտեմ մի երեխայի համար է, թե ոչ»,- ասաց նա։

Ավագանու անդամի պնդմամբ՝ ունի տեղեկություն, որ Սյունիքի մարզում գտնվող պանրի գործարաններից մեկը պանիր է նվիրատվություն արել մանկապարտեզներին։

«Ես հիմա ճշտումներ եմ անում․ պանրի գործարան կա «Էլոլա» անունով։ Իմ տեղեկություններով պանիր է նվիրատվություն է արել մանկապարտեզներին։ Եթե ճշտեցի, որ իրոք համայնքի մանակապարտեզներին տվել է, իրենք պարզաբանում պիտի տան, ըստ ամսաթվի այդ պանրի գումարը ուր է գնացել»,- նշեց նա։

Զեյնալյանը բարձրաձայնում է ևս մեկ ապօրինության մասին։ Նրա համոզմամբ՝ համայնքում, եթե հայտարարվում է մրցույթ, բոլոր մրցույթներում հաղթում են համայնքապետն ու իր շրջապատի մարդիկ։

«Ինչքան մրցույթ կա ինքն է հաղթում, որը օրենքի խախտում է։ Չի կարող միանձնյա ինքը մրցույթը դնի, ինքը հաղթի։ Ինչպես է ստացվում է, որ մրցույթն էլ են իրենք շահում, տնտեսականն էլ են իրենք շահում ու այդ գներով։ Ու կա սենց մի նրբություն՝ Ա/Ձ-ներ կան, որ իր խանութներն են, բայց ուրիշի անունով։ Բենզալցակայանը ուրիշի անունով է, հացի փուռը կնոջ անունով էր, եթե չեմ սխալվում փոխել է ուրիշի անունով»,-մանրամասնեց ավագանու անդամը։
Նրա դիտարկմամբ՝ համայնքապետն անգամ պատշաճ կերպով չի հերքել, որ մանկապարտեզներին հաց մատակարարում է իր սեփական փռից։

«Ինքն ընդամնեը ասել է, որ իրականությանը չի համապատասխանում։ Ես ամբողջ հիմքով հակադարձում են, որ իրենք սխալ տեղեկություն են տվել։ Ես գրել եմ «չեք ամաչու՞մ երեխաների վրա գումար եք աշխատում»։ Չգիտես ինչ են թաքցնում, այսպիսի գներ չկա, որ շուկայականից բարձր գներով կերակրեն երեխաներին»,-եզրափակեց Զեյնալյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Oragir.News-ը հրապարակում էր արել, որ Տեղի ՔՊ-ական համայնքապետն իր փռի հացը կրկնակի թանկ վաճառում է մանկապարտեզին։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին