Ներքին 2 տարի առաջ - 12:19 17-08-2024

Կինը ոստիկանությանը հայտնել է, որ 2 քաղաքացի իրեն հայհոյել են, հրապարակել նկարներն ու սպառնացել. shamshyan.com

Հուլիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Արաքսյա Հ․-ն և հայտնել է, որ Անիտա Հ․-ն և Մարտին Ա․-ն իր հասցեին ձայնային հաղորդագրությունների միջոցով հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, Անիտա Հ․-ն սոցիալական կայքերում հրապարակել է իր լուսանկարները և վիրավորական արտահայտություններ գրել նկարի տակ, վարկաբեկել իրեն, սպառնացել, որ կրկին լուսանկարները կհրապարակի, ինչպես նաև Մարտին Ա․-ն հեռախոսային խոսակցության ընթացքում հայտնել է, որ իր մտերիմ Արիաննա Հ․-ի վրա ծծմբաթթու կլցնի, կմասնատի և կնետի աղբարկղը։

Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել, այս անգամ՝ Արիաննա Հ․-ից, ով հայտնել է, որ Մարտին Ա․-ն, գտնվելով վարչական հսկողության տակ, մի քանի օր առաջ ցանկացել է ծծմբաթթվով այրել իրեն և իր բնակարանը, սակայն իր ծանոթ Արաքսյա Հ․-ն կանխել է և այդ մասին տեղեկացրել է իրեն:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անիտա Հ․-ն հանդիսանում է Վայոց ձորի մարզի բնակիչ Անիտա Հ․-ն, Մարտին Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ Մարտին Ա․-ն, իսկ Արիանա Հ․-ն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ Արմենուհի Հ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Արիանա Հ․-ն NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ