Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:15 17-08-2024

Աննա Հակոբյանին հարցաքննելու մասին տեղեկությունը համարվում է գաղտնիք. Ծիծեռնակաբերդում Փաշինյանին «Դավաճան» անվանելու դեպքով քննությունը շարունակվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ քննչական կոմիտեն չի ցանկանում գաղտնազերծել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, հարցաքննել են, թե ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ քննչական կոմոտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին եւ հետաքրքրվել. «2024 թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «Դավաճան», «Հողատու»։

ՀՀ քննչական կոմիտեն մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնել էր քրեական վարույթ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։

1. Խնդրում ենք հայտնել՝ արդյո՞ք վերոնշյալ քրեկան վարույթի շրջանակներում հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
2. Եթե չի հարցաքննվել, ապա արդյո՞ք նախաքննական մարմինը պատրաստվում է նրան հարցաքննել, թե՞ ոչ, եւ եթե նախատեսում է, ապա ե՞րբ:

Ի պատասխան՝ Կոմիտեից պատասխանել են. «Հարցմամբ նշված դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննությունը շարունակվում է։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ քննության համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով նախաքննական մարմնի կողմից իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան ապացուցողական, վարութային այլ գործողություններ։

Ինչ վերաբերում է հարցմամբ նշված Ձեր հարցադրումներին, ապա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ ներկայում տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ»։
Այսինքն՝ Աննա Հակոբյանին հարցաքննելու մասին տեղեկությւնը համարվում է գաղտնիք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս