Արտաքին 2 տարի առաջ - 16:35 16-08-2024

Ես 270 տարի աշխատել եմ Սենատում. Բայդենը կատակել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր տրամադրություն է ունեցել Մերիլենդի Փրինս Ջորջ շրջանի հանրային քոլեջում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի քարոզարշավի շրջանակներում իր առաջին ելույթի ժամանակ, գրում է Daily Mail-ը։

Նա կրկնել է իր սիրելի պատմություններից մեկն այն մասին, որ ինքը «40 տարեկանի տեսք ունի, բայց դա այդպես չէ», և կատակել է պետական իր երկարատև ծառայության մասին:

«Ես 270 տարի աշխատել եմ Սենատում», - ասել է նա հավաքվածների ընդհանուր ծիծաղի ներքո:

«Ժամանակի ավելի երկար ընթացքում ես չափազանց երիտասարդ էի, քանի որ ընտրվելիս ընդամենը 29 տարեկան էի։ Հիմա ես չափազանց ծեր եմ»,- հավելել է Բայդենը։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում