Արտաքին 4 տարի առաջ - 11:57 29-12-2021

Մահացել է Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը

82 տարեկան հասակում մահացել Է ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը, որն այդ պաշտոնն զբաղեցրել Է 2005-ից մինչեւ 2017 թվականը: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքական գործչի կնոջը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Ռիդի մահվան պատճառ Է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որի դեմ քաղաքական գործիչը պայքարել Է չորս տարվա ընթացքում: Ռիդը ծնվել Է 1939 թվականի դեկտեմբերի 2-ին Սյորչլայթ քաղաքում (Նեւադայի նահանգ):

1970 թվականին նա հաղթել Է Նեւադայում կայացած նահանգապետային ընտրություններում՝ դառնալով ամենաերիտասարդ փոխնահանգապետը նահանգի ամբողջ պատմության ընթացքում: Այդ պաշտոնում նա մնացել Է մինչեւ 1974 թվականը: 1982 թվականին նա ընտրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, եւս 4 տարի անց դարձել Է սենատոր Նեւադայից: 1999 թվականից Ռիդը Սենատում կատարել Է դեմոկրատների առաջնորդի տեղակալի պարտականությունները, իսկ 2005 թվականին միաձայն ընտրվել Է նրանց առաջնորդ: Ռիդն այդ պաշտոնում մնացել Է մինչեւ 2017 թվականը, նախքան քաղաքականությունից հեռանալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում