Ներքին 2 տարի առաջ - 20:50 14-08-2024

COVID-19-ի ի՞նչ պատկեր է այսօր Հայաստանում․ բժիշկ-համաճարակաբանի պարզաբանումը

ԱՄՆ նահանգների կեսից ավելին հայտնել է COVID-19-ի ակտիվության խիստ բարձր մակարդակի մասին, իսկ ի՞նչ վիճակ է այսօր Հայաստանում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով զրուցել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ-համաճարակաբան Արևիկ Տեր-Կյուրեղյանի հետ։

- COVID-19-ի ի՞նչ պատկեր է Հայաստանում։

- Հայաստանում մենք ունենք վիճակագրություն վերջին 14 և 7 օրվա դրությամբ, որոնք ամենաթարմ արձանագրված դեպքերն են։ Կարող եմ ասել, որ 14 օրվա համար ունենք դեպքերի որոշակի աճ, բայց 7 օրվա կտրվածքով արդեն նվազում է գնում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար աճով և նվազեցումներով են ուղեկցվում դեպքերը։ Չեմ կարող ասել, որ միայն աճի ենք գնում, քանի որ ստատիստիկ տվյալներով նաև նվազումներ են արձանագրվում։

- Արդյոք հիվանդության նոր ալիքի վտանգ կա՞։

- Կարծում եմ՝ նոր ալիքի վտանգ այս պահին մենք չունենք։ Ճիշտ է՝ որոշակի տարածքներում դեպքերի աճ ունենք, բայց դա պայմանավորված է թեստավորումների հետ։ Հիմա շեշտը դրվում է թեստավորումների վրա, որպեսզի կարողանանք բացահայտել դեպքերը և այլն։ Այս պահին հիմնական շրջանառվող շտամը GN1-ն է, որը «Օմիկրոնի» տարատեսակ է։ Հիմնական աճը դրանով է պայմանավորված։

- Առողջապահության նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում հնարավոր ալիքը կանխելու ուղղությամբ։

- Այս պահին մենք ավելացնում ենք թեստավորումների քանակը, որպեսզի հասկանանք՝ հիվանդությունը ինչ ընթացքով է ուղեկցվում, և եթե մենք նկատենք, որ ծանր դեպքերը շատ են, հոսպիտալացումները աճում են և այլն բնականաբար միջոցներ կձեռնարկենք հիվանդանոցների և պալատների ապահովվածությունը ապահովելու համար։ Այս պահին մենք չունենք հոսպիտալացումների այնպիսի աճ, որ ինչ-որ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք։ Իրազեկման աշխատանքները մշտապես իրականացվում են։

-Արդյոք ՀՀ-ում այս պահին կա՞ն COVID-19-ի դեմ պատվաստանյութեր։

- Այս պահին ՀՀ-ում կան պատվաստանյութեր, որոնք հասանելի են և՛ մարզերում, և՛ Երևանում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը