Ներքին 1 տարի առաջ - 19:21 14-08-2024

Բոլոր կանաչապատ տարածքները 2 տարվա մեջ վերացրել են․ Չարենցավանի բնակիչ

Չարենցավանից Oragir.News-ի ընթերցողները ահազանգում են, որ Չարենցավանում էլ կանաչապատ տարածք չի մնացել։

Oragir.News-ը կապ հաստատեց Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը հետ․

«Մեր քաղաքում երկար տարիներ է, ինչ կանաչապատ տարածքների պահպանման գործունեություն ենք իրականացնում, բայց վերջին 2 տարում կանաչապատ բոլոր տարածքները վերացվում են։ Չնայած նրան, որ ավագանու որոշման համաձայն՝ քաղաքի ներսում հատկացումները դադարեցվել են, ավագնու անդամը և համատիրության կառավարիչը կտրել է տվել ծառերից մեկը, վագոնչիկ տեղադրել ու պատճառաբանում է, որ համատիրության գործիքները դնելու համար տեղ չկա, այդ նպատակով էլ վագոնչիկը դրվել է, չնայած ավագանու որոշում չի եղել դա թույլատրելու համար»։



Քաղաքացին մտահոգություն հայտնեց․

«Մենք չեն ուզում ծառապատ և ընդհանրապես կանաչապատ տարածքների ոչնչացումը և դրա դեմ մինչև վերջ պայքարելու ենք, և կապ չունի, թե ում դեմ։ Մենք առաջարկել ենք, որ վագոնչիկը դուրս հանեն տարածքից, եթե համատիրությունը գործիքների համար տեղ չունի, դա ի՞նչ համատիրություն։ Ես անգամ առաջարկեցի, եթե տեղի խնդիր կա, կարող են իմ անձնական տարածքը օգտագործել առանց որևէ բանի, միայն թե ազատեն այդ կանաչապատ տարածքները, բայց դեռ պատասխան չենք ստացել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից