Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 17:00 13-08-2024

Էս ի՞նչ ասֆալտ է, այսօր անում են, վաղը քանդվում է. հարցում

Մի քանի ամիս է ինչ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ճանապարհների ակտիվ քանդման, փոսալցման և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։
Քաղաքացիներից ոմանք դժգոհում են, որ որոշ ավտոճանապարհներ մի քանի անգամ են ասֆալտապատվել, որոշ հատվածներում էլ 7 ամիս առաջ քանդել ու այդպես թողել են։

Կարծիքներ են հնչում նաև, որ միտումնավոր անորակ անֆալտ են անում, որպեսզի ամեն տարի ասֆալտի անվան տակ գումարներ դուրս գրեն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում անցորդներից հետաքրքրվել՝ գո՞հ են նոր ասֆալտից, ի՞նչ են կարծում՝ որակով են, թե՞ նախորդ տարիների նման քանդվելու են։

«Ի՞նչ ասֆալտ, սաղ քաղաքը քանդած է։ Սովետի ժամանակ 30 տարի ասֆալտը պահում էին»,- մեր հարցին պատասխանեց տաքսու վարորդ։ Քաղաքացիներից ոմանք էլ դժվարացան պատասխանել, ասելով, որ ասֆալտի որակը պարզ կլինի անձրևներից ու ձյունից հետո։

Մի տղամարդ էլ դժգոհեց Նոր Նորքում արված ասֆալտից․ «Գոհ եմ, բայց որ գաք 9-րդ մասիվ նոր արված ասֆալտը լրիվ փոս է, քանդած է եղել, տակը լավ չեն պնդացրել, նստել է, մնացածից գոհ եմ»։

Անցորդներից մեկն էլ դժգոհեց ասֆալտի որակից, ասելով, որ նոր արված ասֆալտը քանդվում է․ «Էս ի՞նչ ասֆալտ է, այսօր անում են, վաղը քանդվում է, ո՞վ է տեսել բարակ ասֆալտը հանեն, նոր բարակ ասֆալտ անեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ