Ներքին 2 տարի առաջ - 13:55 13-08-2024

Անծանոթ համարից զանգ ստացա, ասացին՝ թոռդ ավտովթարի է ենթարկվել․ քաղաքացիները ահազանգում են

Վերջին շրջանում Oragir.News-ը շատ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ իրենք անհայտ համարներից, տարբեր երկրների կոդերով անհանգստացնող զանգեր են ստանում․ կան դեպքեր, որ քաղաքացիները պատասխանում են այդ զանգերին, շատերն էլ տեսնելով ոչ հայկական համարներ վախենում՝ և չեն պատասխանում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը ով չուզեց ներկայանալ, ասաց․
«Անծանոթ համարից զանգ ստացա․ պատասխանեցի ինչ-որ կին ինձ ասաց, որ թոռնիկս ավտովթարի է ենթարկվել և հիմա ծանր վիճակում հիվանդանոցում է․ ոտքերս թուլացան, ընկա, հետո եկան հարազատներս օգնեցին բարձրանամ նստեմ։ Ասացի եղելությունը․ զանգեցինք թոռանս, խոսեցի, հանգստացա հակացա, որ ինչ-որ մեկի չար կատակն էր»։

Oragir.News-ի հետ զրուցած մեկ այլ քաղաքացի՝ Սյուզաննա Մարգարյանն ասաց․

«Մի քանի օր շարունակ զանգեր էի ստանում տարբեր երկրների կոդերով, չէի պատասխանում, սկսեցին տարբեր սոցիալական կայքերի վերաբերյալ հաղորդագրություններ գալ` կոդերի տեսքով, ենթադրում եմ, ցանկանում էին գողանալ ֆեյսբուքս, տելեգրամս և այլն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը