Ուղիղ եթեր
Հայաստանում ուժգին երկրաշարժ կամ հետցնցումներ կլինե՞ն. սեյսմոլոգի կարծիքը
copy image url

Հայաստանում ուժգին երկրաշարժ կամ հետցնցումներ կլինե՞ն. սեյսմոլոգի կարծիքը

Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 20:00 12-08-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այս գիշեր Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկաշարժը զգացվել էր Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, իսկ մայրաքաղաք Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժից հետո Ներքին գործերի նախարարությանբ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտնել էր, որ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը Հայաստանում փոքր է։ Քաղաքացիներից շատերն այս հայտարարությանբ թերահավատությամբ են վերաբերվում՝ նշելով, որ աշխարհի որևէ երկրում երկրաշարժերն ու դրանց հաջորդող հետցնցումները հստակ հնարավոր չէ կանխատեսել։

Oragir.News-ի հետ զրույցում ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ հետցնցումները բնորոշ են գրեթե ցանկացած երկրաշարժի, և դրանց կանխատեսումը երևելի խնդիր չէ։


/Հրաչյա Պետրոսյան, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ/

Սեյսմոլոգի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության կողմից նման հայտարարություն է տարածվել, որպեսզի ժողովուրդը չանհանգստանա, մարդիկ չկարծեն, որ նոր ցնցում է տեղի ունեցել, որտեղ, երբ և այլն։ «Ուղղակի մարդկանց զգուշացնում են, ինչ-որ չափով էլ հանգստացնում են՝ խուճապից խուսափելու համար։ Այս հաղորդագրությանը Դուք այդքան մեծ իմաստ մի տվեք»,- ասաց նա։

Պետրոսյանը շեշտեց՝ տեղի ունեցած երկրաշարժն ուժեղ չէր, քանի որ Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության մասին օրենքում գրված է, որ ուժեղ են համարվում 5.5 ու ավելի շատ մագնիտուդ ունեցող երկրաշարժերը. «Սա ավելի ցածր, ավելի թույլ երկրաշարժ է եղել՝ 4.2, և հավանաբար ուժեղ չի կարող համարվել, երևի թե Հայաստանի համար այն միջին ուժի երկրաշարժ էր»։

Սեյսմոլոգը նկատում է, որ ՆԳՆ Սեյսմիկ ծառայությունն ունի դիտացանց, իրականացնում է տվյալների շուրջօրյա գրանցում և մշակում։ Նա ասաց, որ արդեն մեկուսկես տարի է, ինչ ծառայությունում չի աշխատում, սակայն իր ավելի քան 30 տարիների աշխատանքային փորձը թույլ է տալիս կարծելու, որ եթե ծառայությունից մի բան հայտարարում են, ապա նշանակում է, որ հիմքեր ու տվյալներ ունեն, պարզապես կարճ հաղորդագրությունների մեջ այդ երկար-բարակ մշակումների արդյունքներն անիմաստ է մարդկանց հաղորդել՝ նախ ժամանակի առումով, հետո էլ դա նեղ մասնագիտական տեղեկություն է, որը շատ քչերին է հետաքրքրում։

Oragir.News-ի դիտարկմանը, որ քաղաքացիներից շատերը պնդում են, որ հնարավոր չէ սպասվող երկրաշարժերն ու հետցնցումները կանխատեսել՝ սեյմոլոգը արձագանքեց, որ ուժեղ երկրաշարժերի կանխատեսումը խնդիր է, որը համաշխարհային մակարդակով դեռևս իր լուծումը չի ստացել։

«Չկա այն բանաձևը, որ դնես A, B, C պարամետրերը և ստանաս քո բաղձալի արդյունքը։ Առայժմ նման մակարդակի կանխատեսում չկան բայց մասնավոր՝ առանձին երկրաշարժերի դեպքում, մասնավոր հաջողություններ ունեցել են թե՛ ճապոնացիները, թե՛ ռուսները, թե՛ մեր ծառայությունը, բայց դրանք տեղական, մասնավոր ու միջանկյալ հաջողություններ են, ժողովուրդը որ ասում է հնարավոր չէ կանխատես, կարելի է իրենց հասկանալ։

Այսօր ես չէի ասի, որ հնարավոր է ցանկացած երկրաշարժ կանխատեսել, նման պատասխանատվություն ես իր վրա չեմ վերցնի, և ոչ ոք չի վերցնի»,- նշում է նա։

Հրաչյա Պետրոսյանը հավելեց, որ պետք չէ վրդովվել, որ ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տարածած հաղորդագրությունից։ Նա ասաց՝ անհանգստանալու և քննատելու կարիք չկա, մարդիկ թող զբաղվեն իրենց գործերով։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի
23:15 Լոռու մարզում սնկային թունավորում ախտորոշմամբ ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց