Մշակույթ 2 տարի առաջ - 13:10 11-08-2024

Երիտասարդության  միջազգային օրվան նվիրված միջոցառումներ անցկացվելու են Գյումրիում, Գավառում և Վաղարշապատում

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները մեկնարկելու են Գյումրիում՝ օգոստոսի 11-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության նախաձեռնած միջոցառումներն անցկացվելու են երեք տարբեր քաղաքներում՝ Գյումրիում, Գավառում և Վաղարշապատում:

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, ներկայացնելով նախաձեռնվող միջոցառումները, տեղեկացրեց, որ, հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում երիտասարդների, պետական ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների կողմից դրական արձագանքները, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները դարձրել է ամենամյա։

«Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Գյումրիում կմեկնարկեն օգոստոսի 11-ին՝ Գյումրու «Աբովյան» ճեմափողոցում, որտեղ կտեղադրվեն թեմատիկ կանգառներ (տաղավարներ), որոնցում միաժամանակ տեղի կունենան տարաբնույթ աշխատարան-գործողություններ: Որպես Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների ամփոփում՝ կունենանք բացօթյա համերգ «YereOne Project» խմբի և «DJ MILL»-ի մասնակցությամբ»,- տեղեկացրեց Արթուր Նաջարյանը:

Օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: Միջոցառումների մեկնարկը կտրվի հեծանվարշավով, որի նպատակն է երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ նրանց դերի բարձրացումը։Գավառում ևս նախատեսվում է տարատեսակ ժամանցային և սպորտային մրցույթներ, «Գավառ Քվեսթ» և օրը կամփոփվի «Նեմրա» բենդի համերգով:

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները կավարտվեն օգոստոսի 13-ին՝ Վաղարշապատում:Միջոցառումներն անց են կացվելու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գյումրու համայնքապետարանի, ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակների, «ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոն»-ի, Հայաստանում Erasmus+-ի «Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ:

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է