Արտաքին 2 տարի առաջ - 11:27 07-08-2024

Բլինքենն Իրանին ու Իսրայելին կոչ է արել խուսափել էսկալացիայից

«Ոչ ոք չպետք է սրի հակամարտությունը. մենք դաշնակիցների և գործընկերների հետ դիվանագիտական ​​ինտենսիվ աշխատանքով ենք զբաղվում՝ այս միտքը հասցնելով Իրանին։ Հաղորդագրությունն ուղիղ փոխանցել ենք նաև Իսրայելին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ավստրալիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։

«Հետագա հարձակումները միայն մեծացնում են վտանգավոր հետևանքները, որը ոչ ոք չի կարող կանխատեսել և լիովին վերահսկել»,- նշել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանում բոլորը պետք է գնահատեն իրավիճակը, որոշումներ կայացնեն, որոնք կթուլացնեն լարվածությունը, այլ ոչ թե կսրեն»:

Ամենից շատ դիտված