Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:00 04-08-2024

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն խուսափեցին էսկալացիայից․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանին և ԱՄՆ-ին հաջողվել է խուսափել էսկալացիայի «նոր փուլից» Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի և նրա ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցից հետո։ Այս մասին կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների զրույցը «ազդեցություն է ունեցել»։ Գրում է DW-ն։

Միևնույն ժամանակ, փոխարտգործնախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչն է դրդել Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել այդ «ազդանշանը»։ Նա ասաց, որ «շատ անհանգստացնող» դրվագը կապված է Ռուսաստանի «ներքին իրադարձությունների հետ»: Ռյաբկովը չի հստակեցրել, թե ինչ հեռախոսազրույցի մասին է խոսքը Բելոուսովի և Օսթինի միջև. նրանք երկու անգամ զանգահարել են հունիսին և հուլիսին։

Բելոուսովը Օսթինի հետ քննարկել է ուկրաինական «գաղտնի գործողությունը»:
Օսթինն ու Բելոուսովն առաջին անգամ զանգահարել են հունիսի վերջին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այդ զրույցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների համար կարևոր է «պահպանել կապի ուղիները», իսկ Բելոուսովը մատնանշել է երկրների միջև «հետագա էսկալացիայի վտանգը»՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքով առկա հակամարտության ֆոնին։

Ձեզ գուցե հետաքրքրի