Ներքին 2 տարի առաջ - 11:20 07-08-2024

Աղստև գետում խեղդված 34-ամյա Աբգարն ամուսնացած էր, կինը երեխայի է սպասում

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի տարածքում Աղստև գետում խեղդված քաղաքացիներից երկրորդի մարմինն է հայատնաբերվել, նա ևս Իջևանի բնակիչ էր։

Ազատամուտի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, դեպքից 2 օր անց, առավոտյան ժամը 7։00-ի սահմաններում դեպքի վայրից մոտ 600 մետր հեռավորության վրա են հայտնաբերել խեղդված 2-րդ քաղաքացու՝ Իջևանի բնակիչ Աբգար Բայրամյանի դին։

«Ինչպես գիտեք, դեպքի օրը գետից դուրս էին բերել Իջևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Էդիլյանի դին, այսօր էլ գտել են 2-րդ քաղաքացու՝ 34-ամյա Աբգար Բայրամյանի դին։ 2-ն էլ ամուսնացած էին, Էդիլյան Հայկը՝ 2 երեխա ուներ, Աբգար Բայրամյան չգիտեմ՝ երեխա ուներ, թե ոչ, բայց գիտեմ, որ կինը հղի է, երեխայի է սպասում»,- ասաց Արտակ Չոբանյանը։

Հիշեցնենք , որ օգոստոսի 5-ին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի տարածքում 3 քաղաքցի ընկել էին գետը, նրանցից 2-ը խեղդվել են, մյուսը տեղափոխվել էր բուժհաստատություն։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին