Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:41 01-08-2024

Տաշիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Opel»-ը. 6 վիրավորների մեջ կան երեխաներ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 57-ամյա Վալերի Չ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 40-ամյա Արկադի Չ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 69-ամյա Վալենտինա Չ.-ն, 22-ամյա Մանե Մ.-ն, 11-ամյա Նարե Չ.-ն, 8-ամյա Արսեն Չ.-ն, 37-ամյա Անի Չ.-ն և վարորդը՝ Վալերի Չ.-ն մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են Տաշիր քաղաքի «Տաշիր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, բարեբախտաբար ցած չի ընկել:

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել