Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:50 31-07-2024

8,5 մլն-ը՝ ջուրը. տույաների «հիշատակի» պուրակը 7 ամիս առաջ պետք է բացվեր

Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող հատվածում՝ նոր կառուցված պուրակում ընդամենը 3 ամիս առաջ տնկված տույաները չորացել են։ Տարածքի բարեկարգման աշխատանքները սկսվել են շուրջ 1,5 տարի առաջ։

Երեք ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան հայտարարել էր, որ պուրակի շինարարարկան շխատանքներն արդեն ավարտին են հասել, այն դեպքում, երբ պայմանագրով դրանք պիտի ավարտվեին մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ այդպես էին զեկուցել նաև վարչապետին։

Այսօր էլ արդեն քաղաքապետարանի մամուլի քարտուղարն է հայտարարում, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։

Ստացվում է՝ Փաշինյանի թիմակիցները՝ այս դեպքում, քաղաքային իշխանությունը կրկին խաբել է «ազնիվ» վարչապետին։ Այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը վարչապետի սիրելիներից է։

Ինչևէ, փաստերի մասին։

Oragir.News-ը ուսումնասիրել է գնման պայմանագիրը, որտեղ նշված է, որ ձեռք են բերվել 2200-2500 մմ բարձրությամբ 40 տույաներ, մեկ հատի արժեքը 214 հազար դրամով։

Սա այն դեպքում, երբ 2 մետրանոց տույայի շուկայական արժեքը 15․000-20․000 դրամ է։ Հատկանշական է նաև այն, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տնկված ծառերի բարձրությունը 2 մետրի չի էլ հասնում։ Ըստ պայմանագրի՝ տույաների ընդհանուր արժեքը կազմել է 8 միլիոն 572 հազար դրամ։ Ձեռք են բերվել նաև դեկորատիվ թփեր՝ 45 հատն արժեցել է 1 միլիոն 171 հազար դրամ։

Ստացվում է՝ քաղաքային իշխանությունը շուկայականից 10 անգամ թանկ տույաներ է գնում՝ նույնիսկ տեղյակ չլինելով, որ կառուցվող պուրակում, որտեղ բետոնապատ հատվածը շատ է, չի կարելի զանգվածաբար տույաներ տնկել։

Հարկ է նշել նաև, որ Երևանի քաղաքապետարանն այժմ քննարկում է 8,5 միլիոնով ձեռք բերված ու չորացած տույաներն այլ ծառատեսակով փոխարինելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են