Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:12 30-07-2024

Բաց թե փակ Wi-Fi, վտանգը նույնն է

Վերջին շրջանում տարբեր օգտատերեր համացանցում քննարկում են փողոցում հասանելի բաց Wi-Fi-ների ապահով և վտանգավոր լինելու մասին:

Քննարկումների առնչությամբ Oragir.News-ը զրուցեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որի խոսքով՝ բաց կամ փակ լինելը եղանակ չի փոխում.

«Wi-Fi-ը՝ լինի բաց, թե փակ, ունի մի վտանգ. այն ցրող կետը կարող է լինել հաքերային և կարող է գողանալ տվյալներ, օրինակ՝ գաղտնաբառերը»:

Մարտիրոսյանի խոսքով՝ չնայած վտանգին՝ այս օրինակի զանգվածային կիրառման հետևանքով Հայաստանում որևէ դեպքի մասին անձամբ ինքը չունի տեղեկություն.

«Ռուսաստանում, Ուկրաինայում, եվրոպական շատ երկրներում այդ խնդիրներին բախված կոնկրետ մարդկանց դեպքեր գիտեմ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում բաց Wi-Fi-ներին կպչել VPN-ով, որպեսզի համոզված լինես՝ քեզնից որևէ տվյալ չի կորզվի»: