Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:41 30-07-2024

Երեք հայ եղբայրները խեղդվել են Անապա առողջարանային քաղաքի մոտ՝ լճում սկուտեր քշելիս

Կրասնոդարի երկրամասի Անապա առողջարանային քաղաքի մոտ գտնվող լճում հանգստացող երեք եղբայրները խեղվել են սկուտեր վարելիս։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը։

«Մահացածները երեք տղամարդիկ են՝ ծնված 1987, 1993 և 2003 թվականներին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ականատեսները գրել են, որ տղամարդկանցից կրտսերը (21 տարեկան) լողալ չի իմացել։ Սկուտերի շուռ գալուց հետո նա սկսել է խեղդվել, իսկ մյուս երկու եղբայրները խեղդվել են՝ նրան փորձելով փրկել։

Տղաները հայեր են՝ 36-ամյա Կարենը, 31-ամյա Վիգենը, որոնք հարազատ եղբայրներ են, և նրանց նրանց 21-ամյա եղբորորդին՝ Կարենը։ Տեսանյութում երևում է, ինչպես են նրանք սկուտեր քշելիս շուռ գալիս։ Ափում գտնվող հարազատները գոռում են նրանց անունները, սակայն նրանք բոլորը խեղդվում են։

Տեսանյութն՝ այստեղ