Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:40 26-07-2024

Փաշինյանը կրկին հայտնվելու է ողբերգական էշի կարգավիճակում

ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Երևան կատարած այցից հետո ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, ավետելով՝ «Այժմ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։ Ի՞նչ հիմքեր կան այսպիսի հայտարարություն անելու։ Եվ ովքե՞ր կարող են խոչընդոտել խաղաղություն ստորագրելուն։

Իրավիճակը կտրուկ փոխվեց Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումից հետո։ Ասում են, թե այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն վստահեցրել է ադրբեջանական կողմին, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չի ներկայացնելու և հորդորել վերջինիս հրաժարվել նախապայմաններից։ Ամերիկյան երաշխավորությունը էական նշանակություն կարող է ունենալ։ Եթե դրանից հետո Բաքուն շարունակի պնդել իր նախապայմանները, նշանակում է՝ չի վստահում ԱՄՆ-ի խոսքին։ Իսկ սա արդեն կարող է լուրջ հետևանքներ ունենալ Բաքվի համար։ Ենթադրվում է, որ Ալիևն այդքան հիմար չի գտնվի, որ կասկածի տակ առնի ամերիկյան երաշխավորությունը։ Եվ այս վստահությամբ է ԱՄՆ դեսպանատունը հայտարարում, թե եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը։

ԱՄՆ-ի շտապողականությունն ունի նաև միջազգային նշանակություն։ 2023-ի G20-ի ժամանակ նախանշվել էր 2024-ի մայիսի 20-ին Հարավ-Հյուսիս միջազգային ավտոճանապարհի բացումն իրականացնել, որը սկսվելու էր Հնդկաստանից, անցնելու էր Իրանով, Հայաստանով, Վրաստանով, Թուրքիայով և հասնելու էր Եվրոպա։ Այս ճանապարհն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ կապում է աղքատ «Հարավը» զարգացած Հյուսիսի հետ, շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք ԱՄՆ-ի տնտեսական և քաղաքական ամենամեծ մրցակիցներն են։ Սակայն հայ-ադրբեջանական կարգավորման բացակայության պատճառով այս ծրագիրը դեռ չի իրականացել։ Եվ ԱՄՆ-ն ձգտում է գոնե տարեվերջին հասնել խաղաղության։ Սա մեծ ձեռքբերում կլինի ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային հանրության, քանի որ դրանից հետո առերևույթ ոչինչ չի կարող խանգարել Հարավ-Հյուսիս նախագծի իրականացմանը։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ևս որոշակի դեր ունեն այս հարցում։ Բայդենի վարչակազմը փորձում է իր պաշտոնավարման շրջանն ավարտել այս նշանակալի իրադարձությամբ։ Դա կբարձրացնի դեմոկրատական կուսակցության և նրա նոր թեկնածուի՝ Քամալա Հարիսի, վարկանիշը և նշանակություն կունենա ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա։

Այս տեսանկյունից տեսանելի են խաղաղության հակառակորդները։ Դրանք են՝ Թրամփի կողմնակիցներն ԱՄՆ-ում և աշխարհում, Պեկինը, Բաքուն, Մոսկվան և ռուսական գործակալները Հայաստանում։ Այս միավորված ուժերը փորձելու են ձգձգել գործընթացը, որպեսզի ստիպեն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հրաժարվել այնպիսի միջազգային նախագծերից, որոնք շրջանցում են Չինաստանն ու ՌԴ-ն։ Ենթադրելի է, որ խաղաղության հակառակորդներն առաջիկայում կարող են դիմել սադրանքների ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ երկրի ներսում։

Այստեղ անհարմար իրավիճակում է հայտնվում Նիկոլ Փաշինյանը, որն առերևույթ խաղաղության կողմնակից է, սակայն տակից գործում է դրա դեմ։ Ակնհայտ է, որ խաղաղության հաստատումից հետո միջազգային մեծ նախագծերն իրականացնելու համար անրաժեշտ է չեզոքացնել ռուսական ազդեցությունը։ Փաշինյանը չի կարող անկախության պաշտպանության և ռուսական ազդեցության զրոյացման ուղղությամբ քայլեր անել, քանի որ 2018-ին իշխանության է եկել ռուսների օգնությամբ, խոստացել, որ անխախտ կպահի հայ-ռուսական պայմանագրերը։ Նա չի կարող նաև չաջակցել Արևմուտքի ծրագրերին, քանի որ կզրկվի արևմտյան աջակցությունից ու կդառնա խոցելի։

Այս պարագայում ՔՊ-ական իշխանությունը կա՛մ պետք է արտահերթ ընտրություններ նշանակի, հանձնի իշխանությունն ու խուսափի պատասխանատվությունից, կա՛մ ամեն գնով կխոչընդոտի խաղաղության գործընթացին ու միջազգային ծրագերի իրագործմանը։ Պատկերավոր ասած՝ Փաշինյանն առաջիկայում հայտնվելու է ողբերգական էշի կարգավիճակում, ծառացած մի բեռան տակ, որը ոչ կարող է տանել, ոչ էլ մի կողմ նետել։

Թաթուլ Մկրտչյան