Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:08 25-07-2024

Եթե չթողնեն, չեմ երգի, բայց մենք մենակ ժողովրդին ուրախացնում ենք․ չնայած արգելքին` փողոցում երաժշտություն է հնչում

Կառավարությունը հոկտեմբեր ամսից մայրաքաղաքի որոշ հատվածներում արգելել է փողոցային երաժիշտների գործունեությունը։

Oragir.News-ը այսօր շրջեց Երևանի փողոցներում և ականատես եղավ, որ չնայած իշխանությունների արգելքների՝ փողոցային երաժիշտները շարունակում են իրենց գործունեությունը։

Oragir.News-ի հետ զրույցում երաժիշտ Համայակը ասաց, որ նա տասը տարուց ավելի է՝ երգում է։ Նաև հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ եկել ու արգելել են, սակայն նա դեռ շարունակում է նվագել ու երգել, քանզի կարծում է, որ ժողովրդի մեծ մասին նա ուրախացնում է․

«Եթե չթողեն, արգելեն, չեմ երգի, բայց մենք մենակ ժողովրդին ուրախացնում ենք։ Առաջ մինչև 11-ն էինք նվագում, հիմա՝ 9-ը։ Ժողովուրդը պահանջում է, որ նվագենք, ուզում են ուրախանալ»,-ասաց նա։

Մեկ այլ երաժիշտ էլ իր խոսքում նշեց, որ իրեն դեռ չեն մոտեցել քաղաքապետարանից, բայց երգելու ընթացքում աշխատում է ձայնը շատ չբարձրացնել, քանի որ բնակիչներն են բողոքում։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հոկտեմբերի 13-ին չզեկուցվող հարցերի փաթեթով հավանության արժանացրեց ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «կանոնակարգել մայրաքաղաքում և քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային և այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ