Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:34 17-09-2021

Պուտինը, չնայած CAS-ի արգելքին, կայցելի Պեկին՝ օլիմպիական խաղերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է 2022թ.-ին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին ներկա գտնվելու Չինաստանի hրավերը: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է Sports.ru-ն: Լավրովի խոսքով, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Պուտինին հրավիրել է հեռախոսազրույցի ժամանակ:

2020թ.-ի դեկտեմբերին Սպորտի արբիտրաժային դատարանն (CAS) արգելել է Ռուսաստանի ղեկավարությանը, այդ թվում՝ նախագահին, առաջիկա երկու տարիներին ներկա լինել Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին: Դա պայմանավորված է ռուսական սպորտում դոպինգային սկանդալով, մասնավորապես՝ Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազայում փոփոխություններ կատարելու համար: Արբիտրաժի որոշմամբ, բացառություն է հանդիսանում մրցաշարը հյուրընկալող պետության ղեկավարի անձնական հրավերը:

Բացի այդ, արբիտրաժը որոշել է, որ երկու տարի ռուս մարզիկները չեն կարողանա միջազգային մրցումներում հանդես գալ ազգային դրոշի ներքո: Օրհներգի կատարումը նույնպես արգելված է:

Ռուսական սպորտում դոպինգային սկանդալը շարունակվում է արդեն մի քանի տարի: Ռուսաստանի իշխանությունները հերքում են, որ դոպինգային ծրագիրը գոյություն է ունեցել պետական ​​մակարդակով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը