Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:15 03-10-2021

Շվեդիայում դեռահասները կարող են պատվաստվել՝ չնայած ծնողների արգելքին

Շվեդիայում, հոկտեմբերի 11-ից, 15-ամյա պատանիներին թույլ կտրվի պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ անտեսելով ծնողների արգելքը, հաղորդում է The Local-ը:

Նշվում է, որ Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և շրջանների իշխանությունների ասոցիացիան (SKR), որը ներկայացնում է ինչպես Շվեդիայի առողջապահական համակարգը կառավարող մարզային կառավարությունները, այնպես էլ դպրոցները վերահսկող քաղաքային ինքնավարության մարմինները, հայտարարել է, որ 15-ամյա երեխաները կարող են բավական հասուն լինել՝ պատվաստվելու հարցում ինքնուրույն կողմնորոշվելու համար:

Ըստ առողջապահության վարչության ղեկավարի, SKR-ն գնահատել է իրավական աջակցությունը, որը ցուցաբերում է մարզերին ու քաղաքային ինքնավարության մարմիններին, և այժմ կարծում է, որ հնարավոր է գնահատել՝ արդյոք 15 տարեկանից բարձր տարիքի անձը բավական հասուն է որոշում կայացնելու համար:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները հասունության աստիճանը գնահատելու են դեռահասների կողմից հարցաթերթիկը լրացնելուց և իրենց առողջության վերաբերյալ տարբեր հարցերի պատասխանելուց հետո: Այսպիսով, ստուգվելու է նրանց ընկալումը թե ինչ է նշանակում պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Մարզային ու քաղաքային ինքնավարության մարմինները պետք է ստանան ծնողների գրավոր համաձայնությունը, բայց եթե լուրջ տարաձայնություններ ծագեն ծնողների և 12-ից 14 տարեկան դեռահասների միջև, որոշ դեպքերում բուժաշխատողները կարող են անհատական մոտեցում ցուցաբերել և անտեսել ծնողների կամքը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը