Ավելին 4 տարի առաջ - 12:01 19-10-2021

ԱՄՆ-ում դեռահասները դանակահարել են տաքսու վարորդին՝ մեքենայում բոլորին տեղավորել չկարողանալու համար

Կոլորադոյում տաքսու վարորդը մի քանի դեռահասների կողմից դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել այն բանից հետո, երբ նա ասել է, որ չի կարող բոլորին տեղավորել իր մեքենայի մեջ: Այս մասին հայտնում է Fox News- ը՝ հղում անելով ոստիկանությանը:

«Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, զոհը դանակի մի քանի հարված է ստացել», - հայտարարել են իրավապահները:

Տաքսու վարորդը վիրավորվել է մեջքի և որովայնի հատվածում: Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ ներկայումս նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նրա վրա հարձակված հինգ դեռահասների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին