Ներքին 2 տարի առաջ - 14:57 20-07-2024

Կոտայքում վիճաբանության մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա, ծեծել նրանց. բաժնի պետն ու բաժանմունքի պետը հոսպիտալացվել են. shamshyan.com

Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կռվի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին ու հարձակվել են նրանց վրա:

Կեսգիշերին մոտ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի աջակողմյան հատվածում 2 տարբեր խմբավորումներ հարցեր պարզելու համար հանդիպել են, ու հնարավոր է իրենց մոտ ատրճանակներ, ինքնաձիգներ լինեն, որոնք հնարավոր է կռվի մասնակիցնրը օգտագործեն:

Նշված վայրում հավաքված են լինում 100-ից ավելի անձ, որոնք բարձրաձայն վիճաբանում ու հայհոյանքներ են հնչեցնում նրանց հասցեին:

Ոստիկանները մոտենում են նրանց և ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են, նույնիսկ մի քանի ագամ ոստիկանական համազգեստ կրողներն են ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են, և պահանջում են միջադեպի մասկանկիցներին, որպեսզի դադարեցնեն հասարակության նկատմամբ անհրարգալից վերամբերմունք ցուցաբերել, չշարունակել հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին, սակայն դա նույնպես օգուտ չի տալիս:

Ու նրանցից մի քանիսը հարձակվում են ոստիկանության ծառայողների վրա, ինչից հետո ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է. Այվազյանը Կոտայքի բաժնում հաշվառված ինքնաձիգով նախազգուշական 3 կրակոց է արձակում դեպի օդ:

Կրակոց արձակելու ժամանակ Է. Այվզայնը ոստիկանության աշխատակիցներից ու կռվի մասնակիցներից լինում է մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա:

Կրակոցները չեն զգաստացնում այդ անձանց, և նրանցից ոմանք հարձակվում ու սկսում են քաշքշել ու հարվածներ տալ ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկաններին հարվածող անձանցից Աղվան Թադևոսյանը նստում է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և փորձում է դիմել փախուստի, սակայն բաժնի պետը բռնում է դեռևս բաց վիճակում գտնվող՝ Նիվայի վարորդի կողմի դուռը, որպեսզի նա չկարողանա դիմել փախուստի, սակայն Ա. Թադևոսյանը շարժի է դնում ավտոեմքենան և սկսում է վարել:

Արդյուքնում մոտ 20 մետր վարելուց հետո բաժնի պետը ընկնում է ավտոմեքենայից:

Վիճաբանության մասնակիցներից Ահարոն Թադևոսյանի և էդգար Վարդանյանի հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հ. Աթաբեկյանին, իսկ Ա. Թադևոսյանի կողմից «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոեմեքենան վարելու պատճառով մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է. Այվազյանին:

Նրան նաև հարվածներ են հասցրել Միսակ Հակոբյանը, Ահարոն Թադևոսյանը և Էդգար Վարդանյանը, ովքեր բաժնի պետին հարվածներ հասցնելուց հետո հարձակվել են ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ավոտիսյանին, իսկ Է. Վարդանյանը հետո էլ հարձակվել է քրեական հետախուզության բաժանոմունքի ավագ օպերլիազոր Սամվելյանի վրա՝ հարվածելով նրան:

Ի վերջո ոստիկանության ծառայողներին հաջողվում է բռնություն գործադրած անձանցից Է. Վարդանյանին, Մ. Հակոբյանին, միջադեպի մասնակիցներից Սամվել Առաքելյանին, Գագիկ Հարությունյանին, Սաշա Առաքելանին, Տիգրան Թևոսյանին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Նշված անձանցից բացի վիճաբանության ժամանակ այլ անձինք ևս հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին:

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են, դեպքի փաստով էլ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ ՝ մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին