Ներքին 2 տարի առաջ - 12:15 17-07-2024

Լուկաշինում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ և Հաղորդակցությունների զարգացման միջազգային ինստիտուտ (МИР) հիմնադրամի մարդասիրական ծրագրերի իրականացման շրջանակում։

2023 թվականի դեկտեմբերին Գյումրիում անցկացվել էր երիտասարդ առաջնորդների համաժողով, որի հաղթողն էր Արմավիրի թիմը, որն առաջարկել էր նման կենտրոն ստեղծելու գաղափար։

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են МИР հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը, պետական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի բնակիչներ։ Ալոյանը շնորհակալություն է հայտնել НИИРК-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և կրթական կապերի ամրապնդմանն ուղղված հիմնադրամի մարդասիրական ծրագրերին աջակցելու համար և հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնել։

Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը շնորհավորել է բնակավայրի բնակիչներին։ Լուկաշին համայնքի ղեկավար Գևորգ Զեյնալյանը նույնպես նշել է նոր կենտրոնի կարևորությունը տեղի բնակչության համար։ «Վստահ եմ, որ «Նոր գույներ» կենտրոնը կդառնա մատաղ սերնդի մշակութային փոխանակման և կրթական գործունեության առանցքային օղակը՝ նպաստելով Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների փոխըմբռնմանը, հարգանքին և բարեկամությանը»,-ասել է նա։

Կենտրոնը նախատեսում է կազմակերպել միջոցառումներ, որոնք կդառնան վառ իրադարձություններ ոչ միայն Լուկաշին գյուղի, այլև ողջ տարածաշրջանի մշակութային կյանքում։ Երեխաներն այստեղ կզբաղվեն արվեստով, կսովորեն պատմություն և գրականություն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը