«Կան գույներ և համադրություններ, որոնց անդավաճան հետևում և սիրում են բոլորը». Զարուհի Բաբայան

Ավելին 3 տարի առաջ - 23:59 04-02-2022

Երգչուհի Զարուհի Բաբայանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային կերպարում։

Հրապարակված լուսանկարում Զարուհի Բաբայանը սև տաբատ է կրում, որը համադրել է զոլավոր բլուզի հետ։ Երգչուհին սև փետրաբաճկոնով և սպորտային կոշիկներով է։ Կերպարն ամբողջացնում են գլխարկը և կարմիր պայուսակը։

«Կան գույներ և համադրություններ,որոնց անդավաճան հետևում և սիրում են բոլորը։ Կփորձեմ ներկայացնել ձեզ տարբերակներ,որոնք տեղ են գտել իմ նախորդ նյութի քոմենթներում։ Տեսնենք որ տարբերակը կլինի ձեր ամենասիրելին։»,- գրել է նա։