Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 10:56 16-07-2024

Ֆինանսների փոխնախարարը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հուլիսի 10-12-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում (Մոլդովա) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ:

Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առանցքային հարցերի ու մարտահրավերների շուրջ:

Այս տարի հանդիպումը կրում էր «Անկայուն և անորոշ միջավայրում կայուն աճի ապահովում» խորագիրը: Պանելային թեմատիկ քննարկումներ են տեղի ունեցել մասնավոր կապիտալի մոբիլիզացման ռազմավարությունների, նորարարությունների, արհեստական բանականության հնարավորությունների շուրջ:

Միջոցառման շրջանակներում Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ: Վերջինիս հետ, մասնավորապես, քննարկվել են ՀԲ-ի հետ օրակարգային ծրագրերի հարցեր ջրային, էներգետիկայի, սոցիալական ոլորտներում, ներառյալ նաև՝ բյուջետային աջակցությունը:

Առանձին հանդիպում է կայացել նաև Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության գլխավոր գանձապետ Յասպեր Վեսելինգի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առանցքային հարցեր, ներառյալ՝ ֆինանսների նախարարությունների միջև փորձի փոխանակման ընթացիկ ծրագրի իրականացումը, ինչպես նաև հետագա փոխգործակցության նոր հեռանկարներ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ