Արտաքին 2 տարի առաջ - 23:29 12-07-2024

Զանգեզուրի միջանցքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի եզրափակիչ քայլն է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Բաքվի և Երևանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդում է News.am-ը։

«Ինչո՞ւ չդիտարկել այս [սահմանի բացման] հարցը։ Մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին այս մասին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։

Մենք հուսով ենք, որ շուտով կայուն խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։

Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի եզրափակիչ քայլն է։

Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներն ընդունվեն առանց հապաղելու»,- հայտարարել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում