Նիկոլ Փաշինյանի անվան հեծանվադպրոց ու հեծանվահրապարակ
copy image url

Նիկոլ Փաշինյանի անվան հեծանվադպրոց ու հեծանվահրապարակ

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:00 12-07-2024
Նիկոլ Փաշինյանի հեծանիվ վարելն արժանանում է ոչ միայն հայ հանրության, այլև օտարերկրացիների ուշադրությանը։ Երեկ՝ հուլիսի 10-ին, Փաշինյանն ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին, քննարկվել են վերը նշված հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների հետ համագործակցությամբ Հայաստանում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր։ Ինչու՞ է օտարերկրացուն հետաքրքրում Փաշինյանի սերը հեծանվի հանդեպ։ Եվ ի՞նչ դրական ու բացասական հետևանքներ կունենա հեծանվային միջազգային համագործակցությունը։

Նախ բացասական բաների մասին։ Երբ առաջին օրը Նիկոլ Փաշինյանն ասաց «Կեցցե՜ հեծանիվը», շատերը մտավախություն հայտնեցին, որ մի վատ բան լինելու է։ Եվ ահա դրանցից մեկն իր ոտքով եկավ։ Տեսնելով, որ հայ հարկատուների միջոցները տնօրինողը ցածր վարկանիշ ունի և իր թիմակիցների հետ հեծանիվ վարելու քարոզչություն է անում, օտարերկրացին որոշել է մի քիչ փող աշխատել հայ ժողովրդի հաշվին։ Իսկ Փաշինյանի համար կարևոր ազգային առաջնահերթությունն իր վարկանիշն է, որը փորձում է բարձրացնել հեծանվային միջոցառումներով ու մրցաշարերով։ Նրա համար ազգային անվտանգության, պաշտպանության հարցերը երկրորդական են, ընդհանուր բարեկեցության մասին հոգատարությունը սահմանափակվում է գյուղացի երեխաների համար պաղպաղակ գնելով։ Կենսական նշանակության բազմաթիվ հարցերի համար փող չկա իսկ հեծանվային մրցաշարների համար կա։

Նկատենք, որ խոսքը ոչ թե հեծանվահրապարակում, այլ ճանապարհներին երկար մրցուղիներով մրցաշարի մասին է։ Ակնհայտ է, որ միջազգային նման մրցաշարները ծախստար են։ ՀՀ-ում հեծանիվ վարողները շատ չեն, հեծանվասպորտի սիրահարները նույնպես աչքի չեն ընկնում, հեծանիվների համար առանձին ճանապարհներ չկան։ Ճանապարհների կառուցման, հանդիսատեսի համար հարմարություններ ստեղծելու, մրցաշարին պատշաճ պատրաստվելու և օտարերկրյա կազմակերպիչերին վճարելու համար հարկատուների միջոցներից մեծ գումարներ են հատկացվելու։ Եվ առաջիկայում ԿԳՄՍՆ-ն կներկայացնի նախահաշվարկը։

ՔՊ-ական իշխանությունները, հավանաբար, հասկանում են, որ միջազգային մրցաշարը կարժանանա միջազգային ուշադրությանը, երբ ՀՀ-ն արտաքին քաղաքականության մեջ էական բան կփոխի։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում ոչինչ չի փոխվել, ապա ՀՀ տնտեսությունը չի շահելու այս մրցաշարից։ Իսկ հանդիսատեսները լինելու են Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները և Հ1-ը։ Արժե՞ դրա համար այդքան փող ծախսել, մի քանի օր փակել որոշ ճանապարհներ, անհարմարություններ պատճառել մարդկանց, այն դեպքում երբ բազմաթիվ սոցիալական հարցեր կան, իսկ արտաքին պարտքը արդեն երկինք է հասնում։

Դրականն այն է, որ Փաշինյանին ճանաչեց օտարերկրացի հեծանվորդ, որը կարող է օգտակար խորհուրդներ տալ Փաշինյանին, կիսվել փորձառությամբ։ Իսկ Փաշինյանը կարող է ոգևորվել, հեծանիվ վարելը դարձնել դպրոցական առարկա, պարբերաբար կազմակերպել հեծնավասպորտի մրցումներ Երևանի հեծանվահապարակում, որը ներկայում պարապության է մատնված։

Նկատենք, որ կրկեսի հարևանությամբ նախկին հեծանվահրապարակը հիմա չկա։ Փոխարենը կառուցվել է նորը Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Նոր հեծանվահրապարակի կառուցումը սկսվել է 2010 թվականի հունիսից, բացվել է 2011 թվականին։ Ունի 250 մետր երկարությամբ վազքուղի՝ ծածկված բարձրորակ փայտով, հագեցած ժամանակակից սարքավորումներով, անվտանգության համակարգով, 250 մեքենաների համար բացօթյա կայանատեղիով և այլ հարմարություններով։ Հեծանվահրապարակը նախատեսված է 3100 հանդիսատեսի համար, կառուցվել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Եվ ահա, պատեհ առիթ է պարապության մատնված հեծնավահրապարակը կյանքով լցնելու։ Տարին մի քանի անգամ կարող են կազմակերպվել «Վարչապետի գավաթ» հեծանվային մրցաշարարեր, որի հաղթողները մրցանակներ կստանան Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ Այն կարող է դառնալ նաև ՔՊ-ի հանրահավաքների անցկացման հրաշալի վայր, որտեղ կհավաքվեն Փաշինյանի համակիր հեծանվորդներն ու միասին կորոշեն իրենց անելիքները; Չի բացառվում նաև, որ 2026-ի ԱԺ ընտրարշավի ժամանակ հեծանվահրապարակը կվերածվի ՔՊ-ի կենտրոնական շտաբի, որտեղից ՔՊ-ական քարոզիչները հեծանիվներով կկազմակերպեն իրենց քարոզարշավները։

Ահա այսպիսի հեծանվային դրական և բացասական հետևանքներ են սպասվում։ Եթե արդյունքում դրականը գերակշռի, ապա գնահատելով Նիկոլ Փաշինյանի մեծ ավանդը հեծանվային սպորտի զարգացման գործում, հեծանվահրապարակը կանվանակոչվի Նիկոլ Փաշինյանի անվամբ։ Կանվանակոչվի նաև Շենգավիթի մարզադպրոցը, որը վերջին շաբաթներին անվճար ուսուցում է կազմակերպում երեխաների համար։ Այն կդառնա Երևանի Նիկոլ Փաշինյանի անվան հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Իսկ եթե հեծանվային նախաձեռնությունները ձախողվեն, ապա մեղքը կբարդեն նախկինների վրա, կհիշեն, որ հեծանվահրապարակը կառուցվել է Սերժի օրոք, և նա էր մեղավոր, որ Փաշինյանի հեծանվային արկածները ավարտվեցին նրա և ՔՊ-ի պարտությամբ ու հանրային միջոցների անիմաստ մսխումներով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել