Արտաքին 2 տարի առաջ - 19:00 10-07-2024

Բլինքենը վստահ է՝ Երևանն ու Բաքուն շատ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Երևանն ու Բաքուն շատ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների մեկնարկին։

Բլինքենը շեշտել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը «շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի համար, որն ուժեղ է, արժանապատիվ և արտասովոր հնարավորություն է երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար»: Նրա խոսքով՝ գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ԵՄ-ի և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին ձգտում է օգնություն և աջակցություն ցուցաբերել երկու երկրներին։

«Այսօր հնարավորություն ունենք ըմբռնելու արձանագրված առաջընթացը և այն, ինչի վրա դեռ պետք է աշխատել: Բայց, ելնելով մեր բոլոր շփումներից, ներառյալ վերջին շաբաթներին, կարծում եմ, որ երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները մեծապես կաջակցի:

Այնպես որ, ես իսկապես կարևորում եմ այսօրվա հնարավորությունը՝ կրկին գնահատելու, թե որտեղ ենք մենք և տեսնելու, թե էլ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի համաձայնության հասնելու հարցում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում պայմանավորվել են շարունակել խաղաղության հաստատման շուրջ աշխատանքը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ