Ներքին 2 տարի առաջ - 14:40 04-07-2024

Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Դիլիջան-Վանաձոր ճանապարհին, վթարի հետևանքով տուժած 6 քաղաքացիները, որոնցից 2-ը անչափահաս են, տեղափոխվել էին «Դիլիջան» ԲԿ։

Oragir.News-ը կապ հաստատեց «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից մեզ հայտնեցին, որ անչափահաս երեխաները և նրանցից մեկի մայրը իրենց բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Նրանց վիճակը այժմ գնահատվում է միջին ծանրության։

«Միջին ծանրության է հիմա նրանց առողջական վիճակը, երեխաներին ուղարկել ենք Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։ Երեխաների վիճակը բավարար էր։ Մեկին ևս տեղափոխելու ենք Երևան։ Վարորդներից մեկը 1970 կամ 1975 թվականի ծնված է, մյուսը՝ 1978։ Երեխաներից մեկը 2020, մյուսը 2022 թվականի ծնված են»,- հայտնեցին «Դիլիջան» բժշկական կենտրոնից։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, սակայն այնտեղից հրաժարվեցին հեռախոսով տեղեկություն տրամադրել, հորդորեցին գրել իրենց ֆեյսբուքյան էջին կամ մոտենալ բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վիրավորվել է 6 հոգի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ