Ներքին 2 տարի առաջ - 09:41 04-07-2024

Երևանում 40-ամյա տղամարդը «Գրին գարդեն» հյուրանոցում փորձել է ինքնավնասում կատարել. shamshyan.com

Հունիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Օհանովի 76/2 հասցեում գործող «Գրին գարդեն» հյուրանոցից մարմնի և երեսի վրա կտրած հետքերով շտապօգնության 77 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Զ․-ին, ով հայտնել է, որ նշված հյուրանոցում փորձել է ինքնավնասում կատարել:

Ոստիկաններին նշված հյուրանոցի մատուցողուհիներից մեկը հայտնել է, որ ժամը 11։30-ի սահմաններում Արսեն Զ․-ի կողմից վարձակալած սենյակի դուռը թակել է, բայց ներսից արձագանք չի եղել, ինչից հետո իր մոտ եղած բանալիով բացել և նկատել է վերջինիս արյունոտված բազմոցին նստած վիճակում, որից հետո ցուցաբերել է առաջին բուժօգնություն և զանգահարել շտապօգնություն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է