Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:11 03-07-2024

Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել. Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել` մտածելով, որ թեման կարող է ըստ իրավիճակի ծախել նաև այլ դերակատարների վրա»,- ֆեյսբուքյան իր էջում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, ՔՊ առանձին դեմքեր, տարբեր ճամբարներ գործուղված հաճախորդներ, հեծանվորդին կից արբանյակներ. սրանք, այն խմբերի ողջ ամբողջական շարքն է, որոնց վրա է դրված «ԵՄ անդամագրվելու մեծ ցանկության» թեմայի խաղարկումը:

«Մի բան շատ հստակ է. եթե նույնիսկ Հայաստանը մեծ շուքով հայտարարի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, նույնիսկ դրան ուղղված 1-2 առարկայական քայլ անի, մեկ է` սա շատ «ջուր քաշող» երկարատև գործընթաց է, որի ո´չ վերջն է երևում, ո´չ էլ սպասվող արդյունքը»,- գրել է նա։