Ներքին 2 տարի առաջ - 21:13 02-07-2024

Կռիսները բակում վազում են. Նոր Նորքի բնակիչներն աղբահանությունից դժգոհ են

Աղբահանության խնդիրը Հայաստանում արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակում է մնալ չլուծված։ Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում օրվա տարբեր ժամերի աղբով լցված աղբամաններն ու դրանց շուրջը թափված աղբը պատուհաս են դարձել բնակիչների համար։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածում արդեն մի քանի օր է՝ աղբահանություն չի իրականացվել.



«2-3 օր է՝ մեքենաները չեն եկել, տարածքի աղբը չեն մաքրել։ Այս շոգ եղանակին աղբի տհաճ հոտն ամբողջ տարածքով գալիս է, ո՛չ լուսամուտ է լինում բացել, ո՛չ էլ երեխաներին դուրս տանել, կռիսները բակում վազում են»։

Նրա խոսքով՝ փորձել է Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ զանգել, սակայն, զանգերն անպատասխան են մնացել։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը