Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:25 02-07-2024

Սարյան փողոցում ջրի խողովակը պայթել է. քաղաքապետարանը լռում է. ահազանգ

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան փողոցում, ոռոգման ջրի խողովակները պայթել են, ինչի հետևանքով ասֆալտի տակից ջուր է դուրս գալիս և փողոցով հոսում։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ գետնի տակից դուրս եկող ջուրը Սարյան փողոցով հոսում է և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։




Սարյան 35/6 շենքի բնակիչները նշում են, որ խնդիրը նոր չէ, 2 տարի է դիմում են Երևանի քաղաքապետարան, սակայն, որևէ մեկը չի մոտենում, որ դրան լուծում տա։


​​​​​​
«Գետնի տակ երևի տրուբաները պայթել են, ջուրը ասֆալտի տակից դուրս է գալիս ու ամբողջ փողոցով հոսում։ Մարդիկ դրա միջով մի կերպ գնում-գալիս են։ Արդեն 2 տարի է այս վիճակն է, հենց ոռոգման ջրերը միացնում են, ասֆալտի տակից ջուր է դուրս գալիս։ Քաղաքապետարան նամակ ենք ուղարկել, զանգել ենք, նկար ու վիդեո ենք ուղարկել, խոստացել են, որ կմոտենան, բայց ոչ մեկ չի մոտեցել»,- դժգոհեցին բնակիչները։


Տեսանյութը՝ քիչ անց

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն