Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:40 01-07-2024

Խոտ գողացող ՔՊ-ականը. Տեղի ղեկավարի դեմ գործ չեն հարուցում, քանի որ քեռին նախկին մարզպետն է, եղբայրը՝ մարզի դատախազը

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի բնակիչ Խաչիկ Քյարունցն Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է համայնքապետ Դավիթ Ղուլունցի կողմից իրականացված ապօրինի քայլերի մասին։

«Պատերազմից հետո վարկ էի վերցրել, իմ 5 հեկտար դաշտում ցորեն էի ցանել։ 2022 թվականին թշնամու հարձակումից հետո ահագին ժամանակ պոստում եմ եղել։ Խաբար են արել, որ ցորենի դաշտդ խոտհնձիչով հնձում են, որ անասնակեր սարքեն։ Գնացել եմ, զենքը հանձնել, վիդեո արել, թե ոնց է ցորենը հնձած, թափած։ Ես փաստաթղթերն ունեմ, պայմանագիրն ունեմ, տարեկան վարձավճարի չեկերը պահել եմ, բայց «բեսպրիդել» մտել, հնձել են։ Գնացել, այդ տղերքին ասել եմ՝ ո՞վ է ասել, ասել են՝ համայնքի ղեկավարը»,- պատմեց Տեղ համայնքի բնակիչը։

Նրա խոսքով՝ անմիջապես գնացել է Ոստիկանության Գորիսի բաժին և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել.

«Գործը հասել է Քննչական, բայց Քննչականը ո՛չ զանգերիս է պատասխանում, ո՛չ էլ ուզում է ինձ տենա, գործս քնցրած ա։ Հիմա ես չեմ իմանում, թե բանկի տոկոսները ոնց պետք է փակեմ, ինչ պետք է անեմ։

Քննիչն ասում է՝ այս գործի ուղղությունը տանում է դեպի համայնքի ղեկավարը, ես ի՞նչ անեմ։ Ասում եմ՝ խի՞, համայնքի ղեկավարի քեռու տղեն Սյունիքի դատախազն է, դրա համա՞ր ոչ մի բան չեք կարողանում անեք, թե՞ Մելիքսեթ Պողոսյանից եք վախենում։ Նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է Տեղ համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Մելիքսեթ Պողոսյանի տղեն էլ Սյունիքի դատախազն է՝ Մասիս Մելիքսեթի Պողոսյան։ Լիքը մարդիկ բողոքներ ունեն, բայց Սյունիքի մարզը չի անցնում, ուզում են հարց լուծեն, բայց չի ստացվում»։

Ճշտող հարցին՝ հաշվարկներ ունե՞ք՝ ինչքան է կազմում վնասը, Տեղի բնակիչը պատասխանեց.

«Թող գործը գնար համապատասխան վայր, իրենք էլ որոշեին, թե ինչքան վնաս եմ կրել։ Մոտ 20 տոննա ցորենի մասին է խոսքը։ Եթե ես մի խանութի պատուհան ջարդեի ու մի շիշ ջերմուկ գողանայի, հիմա ինձ 1000 անգամ դատել էին։

Ասում են՝ կոռուպցիա չկա։ Ո՞նց չկա։ 20 տոննա ցորենը հնձել են, բոլոր վկաները կան, բոլոր հանցագործները կան, բայց ոչ մեկին պատիժ չի հասնում, ոչ էլ իմ վնասն են փախհատուցում։ Հիմա զանգում եմ քննիչին, զանգերիս էլ չի պատասխանում, գնում եմ՝ Գորիսի Քննչական, ոչ էլ այնտեղ են ընդունում։

Փաշինյանը գալիս է Տեղ գյուղ, մտնում, հելնում է, ժողովուրդը լիքը պրոբլեմներ ունի, խի՞ չի կանգնում, ասի՝ ժողովուրդ ջան, ո՞նց եք ապրում։

Այն ժամանակ մի Լիսկայի անուն էին տալիս, հիմա 10 «Լիսկայի» անուն կարող ենք տալ։ Թող Նիկոլ Փաշինյանը դրա մասին մտածի, ոչ թե գա մարոժնի առնի։ Այստեղ բոլորն էլ կարողանում են իրենց երեխեքի համար մարոժնի առնեն։ Թող կանգներ, տղամարդավարի ասեր՝ ի՞նչ խնդիր կա։ Թե՞ իր աչքերին փոշի են փչում, գիտի՝ այստեղ ամեն ինչ կարգին է։ Լիքը խնդիրներ կան, բարձրաձայնում ենք, բայց Սյունիքի մարզից դուրս չեն գալիս այդ խնդիրները։

Այն ժամանակ ավելի լավ էինք ապրում, քան հիմա, հիմա ի՞նչ։ Սենց գնում ես, թուրք ա, նենց գնում ես՝ թուրք ա։ Էլի խնդիր չի, թուրքից չենք վախենում, ներքին թուրքից ենք վախենում, թիկունքի թուրքից ենք վախենում»,- ասաց Տեղի բնակիչը։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներից այլ բողոքներ ևս ստացել ենք, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում